Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանն ընտրվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացրեց ՀՌՀ հանձնաժողովի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ընտրությունների արդյունքները։
Ընտրությունը կայացել է երեկ, քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ ՀՌՀ անդամներ են ընտրվել Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը