Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար է հաստատվելու. Ջոն Քերրի
Սիրիական խնդրի շուրջ Մյունխենում անցկացված հանդիպումներից հետո, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար է հաստատվելու, տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:
Սիրիայի Օգնության խմբի երկրների հրապարակած փաստաթղթում նշված է, որ բանակցություններից հետո Ասադի իշխանության և ընդդիմության միջև պետք է բանակցություններ սկսվեն: Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում պետք է հրադադար հաստատվի:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ հրադադարի հաստատումը չի վերաբերում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին: Լավրովը շեշտել է նաև Սիրիայում ռուս-ամերիկյան ուժերի համագործակցության կարևորությունը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իր հերթին հայտարարել է, որ ռուս-ամերիկյան ուժերի միջև հնարավոր է համագործակցության համաձայնություն ձեռք բերվի: