Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Հասարակություն

Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ «Անկախ դիտորդ»-ը՝ Վանաձորում իրավիճակի մասին

2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո արդեն գրեթե երկու տարի Վանաձոր համայնքը փաստացի չունի համայնքի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը:

Պատճառն այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր վիճահարույց բողոքի քննությանը զուգահեռ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջել էր արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ գումարել, ինչը կատարվել է վարչական դատարանի որոշմամբ (ՎԴ/13416/05/21): Անկախ դիտորդն արդեն քանիցս արձանագրել է, որ այս հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմնի գործունեությանը։ Ի դեպ, այս գործով դատավարությունը, որն ուղղակիորեն վերաբերում է ընտրություններին, դատավոր Հ․ Այվազյանը քննում էր ընտրական գործերի համար նախատեսված սեղմ ժամկետներում։

Նրա ինքնաբացարկ ներկայացնելուց հետո՝ գործը փոխանցվեց դատավոր Ա․ Ղազարյանին, ով այն քննում է սովորական ընթացակարգով՝ փաստացի անարդյունավետության հասցնելով ընտրական վեճի լուծումը։ 2023թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության բողոքը, որով վիճարկվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կուսակցության հայցի մերժումը։ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման արդյունքում վերջնականապես ու անբեկանելիորեն ուժի մեջ են մտնում 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները:

ՀՀ Վարչական դատարանը կիրառել էր վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ապահովման համակցված միջոց՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը և դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։ Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով, անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Այսպիսով՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանման հայցի ապահովումը գործում է մինչև այդ ժամկետի լրանալը, որը կարող է որոշվել որևէ իրադարձության մատնանշմամբ, ինչն էլ անխուսափելիորեն վրա է հասնելու։ Այդ իրադարձության վրա հասնելու պարագայում հայցի ապահովումը վերանում է՝ առանց դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշման ընդունման։

Հակառակ տրամաբանությամբ՝ ժամանակավոր եզրույթը կիմաստազրկվեր, և դատարանի կողմից կիրառված ցանկացած հայցի ապահովում կվերանար միայն դատարանի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշման ընդունմամբ։ Ըստ այդմ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը, որը հայցի ապահովման միջոց էր հանդիսանում, կորցնում է իր հիմքը և դադարում է գործել: Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պիտի հրավիրեր ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 64-ի մաս 1.1-ի համաձայն՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Համաձայն 69-րդ հոդվածի 2-րդ մասի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Չնայած այս հոդվածը չի կարգավորում այն դեպքը, երբ ոչ թե ավագանու նիստի արդյունքում չի ընտրվում համայնքի ղեկավարը, այլ չի կայանում նիստը, կառավարությունը պետք է առաջնորդվեր այս հոդվածի կարգավորումներով՝ ելնելով անալոգիայի կիրառման սկզբունքից, որը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասից:

Չնայած վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին ուղարկվել է 2023թ. սեպտեմբերի 6-ին, ավագանու նիստը չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ կառավարությունը վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները և չի նշանակել նոր արտահերթ ընտրություններ: Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետին՝ պարզելու, թե ինչու ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացը չի մեկնարկել և ինչ է նախատեսվում իրականացնել։ ՀՀ Վարչապետին ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն իր հերթին մեջբերում է Լոռու մարզպետարանի պատասխանը, որը նշում է, որ «գրությունը քննարկվել է Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ» և տեղեկացնում, որ «Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից բարձրացված հարցով հերթական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին»։ Այս մասին համայնքապետարանի աշխատակազմին նոյեմբերի 1-ին գրավոր տեղեկացրել է նաև Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Ուղղակի Ժողովրդավարություն կազմակերպությունը և նոյեմբերի 28-ին ստացել պատասխան՝ նիստի հետաձգման մասին։

Ակնհայտ է, որ այդ նիստն անհրաժեշտ չէ ավագանու նիստերի արգելքի պահպանման կամ վերացման համար, քանի որ արգելքը վերացել է օրենքի ուժով։ Եթե անգամ ընդունենք արգելանքի ուժի մեջ լինելու մասին Վանաձորի համայնքապետարանի պատասխանի տրամաբանությունը, ապա համայնքի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այնուամենայնիվ պարտավոր էին միջոցներ ձեռնարկեին արգելանքի վերացման վերաբերյալ հստակ որոշումը ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից: Ավելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը ներկայացվել է 2023թ․ նոեմբերի 13-ին։ Հենց այդ նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել, որ դատավորի «հերթական սեմինարների օրվա հետ» համընկնելու պատճառով 2023թ․ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվում է մինչև 2024թ․ ապրիլի 17-ը։ Վերոշարադրյալը հաշվի առնելով, հարկ է արձանագրել, որ մենք ականատես ենք դառնում ոչ թե ուղղակի անիրազեկվածության, այլ ակնհայտ, համակարգված անգործության, որի արդյունքում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։ Ավագանու կազմում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը, որպես դատավարությունում ներգրավված երրորդ կողմ, հնարավորություն է ունեցել նախաձեռնել գործընթաց, որը կհանգեցներ նիստի կայանալուն և օրինականության վերականգմանը: Խմբակցությունները, ըստ ամենայնի, ավագանու նիստի անցկացումը դիտարկում են միայն սեփական իրավունքի և ոչ թե համայնքի, ընտրողների առջև պարտականության իրացման տեսանկյունից։

Մինչդեռ տեղական ինքնակառավարման ձևավորումը և գործունեությունն առաջին հերթին համայնքի բնակիչների իրավունքն է և այս պահին այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվում է իրենց շահերից ելնելով անգործություն ցուցաբերող քաղաքական ուժերի և համայնքապետարանի կողմից։

«Անկախ դիտորդ» դաշինք հանձինս՝ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար