Ալավերդու համայնքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները տակդիրներ ուղարկեցին ավագանու անդամների համար (տեսանյութ)
Ալավերդու համայնքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները տակդիրներ ուղարկեցին ավագանու անդամների համար:
Մինչ այդ նրանք պահանջել էին, որ Արկադի Թամազյանին իմպիչմենթ հայտնելու որոշման տակ ստորագրություն դրած մարդիկ իջնեն ու պատասխանեն իրենց հարցերին։
Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարվում` նրանք տակդիրներ ուղարկեցին` ակնարկելով, որ ավագանու անդամները վախենում են հանդիպումից։