Մի՞թե ընտրովի պաշտոնը և կառավարման մարմնի նստավայրը կարելի է վերածել կոլխոզի ֆերմայի․ ուղղակի ամոթ․․․
«ԳԵՂ, ԳԵՂ, ԳԵՂ, Թումանյանի նկարագրած տանուտերի ընտրության հերոսներն ավելի ինտելեկտուալ են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հրաչյա Պապինյանը՝ անդրադառնալով Ալավերդիում տեղի ունեցող համայնքի ղեկավարի ընտրություններին։
«Մի՞թե պաշտոնի համար կարելի էր էդքան իջնել։ Մի՞թե հանրության ընտրովի պաշտոնը և մոտ 30 000 մարդու ընտրովի կառավարման մարմնի նստավայրը կարելի է վերածել կոլխոզի ֆերմայի։ Գնացողն առաջինն ու վերջինը չէ, եկողն էլ առաջինն ու վերջինը չէ։
Էսպիսի բան չէր տեսել Ալավերդին։ Էս համայնքների խոշորացումը վերջնականապես կործանարար է լինելու հանրության բարոյական կարմիր գծերի համար, եթե դրանք դեռ կային։ Անհամատեղելի են քիչ թե շատ քաղաքային և գյուղական /գեղական/ հանրույթները։
Ուղղակի ամոթ»։