ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Տնտեսություն

Արփա-Սևան թունելի շուրջ իսկական «թունելային խրախճանք» է

Դեռ 2008 թ.-ի փետրվարն էր, որ Հայաստանի կառավարության և Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերակառուցման համար 10 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրման համաձայնագիր ստորագրվեց:

Ընդհանուր առմամբ, Արփա Սևան ընկերությունը պետք է իրականացներ մոտ 30 մլն դոլարի աշխատանք: Կառավարությունն էլ իր հերթին պետք է մինչև 2017թ-ը վերանորոգեր շուրջ 43 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան թունելը: Այս տարիներին, երբ սրվեց ոռոգման խնդիրը, Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ-ի փոխարեն վերցրեցին 270 մլն խմ, թունելի վերանորոգման հարցը առավել քան կարևորվեց:

Իսկ թե իրականում ինչ է կատարվում թունելի ներսում, անհայտ է, քանի որ հենց այս թունելով է Կեչուտի ջրամբարով ջուր հասցվում Սևան, համալրելու լճի ջրային պաշարները: Այս թունելի պատմությունը շատ մութ է, քանի որ թունելը բաղկացած է երկու հատվածից և ջուրը հոսելով Կեչուտի ջրմաբարից դեպի թունել, այն ուղղվում է դեպի Եղեգիս գետ, որի վրա աշխատում են մեկ տասնյակից ավելի ՀԷԿ-եր:

Ի թիվս այլ սեփականատերերի, Եղեգիս գետի վրա ՀԷԿ ունի նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, կամ, ինչպես ասում են,  «Թունել» Հակոբը, իսկ Արփա-Սևան ՓԲԸ-ի տնօրենը նրա որդին է` Պարույր Հակոբյանը: Այնպես, որ տղան հոգ է տանում, որ թունելի ջուրը հոսի դեպի հայրիկի ՀԷԿ-երը:

Ժամանակ առ ժամանակ կառավարական մակարդակով է փակվել Արփա-Սևան թիվ 2 ջրատարը` վերանորոգման պատրվակով: Այսինքն, խաբելու կարիք չկա, փակում են, թիվ երկու թունելը ջուրը հանգիստ հոսում է Եղեգիս գետ:

Թունելը փակ համակարգ է որպես կառույց, բացի թունելի հետ առնչվող անձանցից և որոշ պաշտոնյաներից ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվում ներսում:

Իսկ թե ինչու է մշտապես նշվում թիվ երկու թունելը, բացատրում է այն, որ առաջին և երկրորդ թունելների բացվածքից է ջուրը հոսում դեպի Եղեգիս գետը, այնպես որ ինչքան երկար «վերանորոգեն» թիվ երկու թունելը, այնքան հանգիստ կարող են լինել, որ Եղեգիսը ջրառատ կլինի, իսկ Սևանի մակարդակը խելամտորեն չի բարձրանա:

Իհարկե այս ամենը կատարվում է «միայն Սևանի շահերից ելնելով»:

Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը թունելի վերանորոգման առնչությամբ ասել էր, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխել, հավելելով, որ թունելի վերանորոգումը հնարավորություն կտա 250 մլն խմ ջուր տեղափոխել Սևան: Նաև նշվել էր, որ թունելում նոր վնասվածքներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսվում էր 270 մլն խմ-ի տեղափոխման մասին, իսկ նախօրեին վարչապետը հայտարարեց 250 մլն խմ-ի մասին:
Ինչևէ, ինչքան երկար թունելում վթարային հատվածներ ի հայտ գան, այնքան երկար հնարավոր է կառավարել Սևանի ջուրը: Այսպես մի հարվածով ոչ թե երկու, այլ իսկական նապաստակաորս է: Եվ վարկ, և լրացուցիչ գումարներ, և ձեռքի հետ` աշխատանք, և աշխատանքի խաբկանք, և բնության մասին հոգատարություն, և ոռոգման խնդրի մասին մտահոգություն, այսինքն իսկական «թունելային խրախճանք»: