«Անհարկի արյունահեղություն՝ առանց արդյունքի»․ Սլովակիան հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել
Սլովակիան հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալին ասել է, որ երկիրը «չի հավատում Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծմանը, քանի որ դա հանգեցնում է միայն անհարկի արյունահեղության՝ առանց արդյունքի»։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Եվրամիությունը «զենքի մատակարարից պետք է վերածվի խաղաղարարի»։
Չնայած դրան, Սլովակիայի վարչապետն ասել է, որ երկիրը պատրաստ է օգնել Կիևին ականազերծման հարցում։