ՀԱՄԱՍ-ը հարվածել է իսրայելական բազայի վրա, որտեղ իբր միջուկային զենք կա
Իսրայելական ռազմաբազան, որտեղ ենթադրաբար պահվում են միջուկային զենք կրելու ունակ հրթիռներ, խոցվել է հոկտեմբերի 7-ին։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով արբանյակային պատկերները։
Նրա տեղեկություններով՝ հրթիռը, որը հավանաբար արձակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հարվածել է իսրայելական Սդոտ Միխա ռազմաբազային։ Փորձագետների կարծիքով՝ այս բազայում տեղակայված են միջուկային մարտագլխիկ կրելու ունակ մեծ քանակությամբ հրթիռներ։ Հրթիռները չեն տուժել, սակայն գրոհը հրդեհ է առաջացրել մոտակա տարածքում, նշում է հրատարակությունը։
Իսրայելը երբեք պաշտոնապես չի հաստատել միջուկային զենքի առկայությունը, սակայն երկրի հյուսիսում ավելի քան կես դար գոյություն ունի Միջուկային հետազոտությունների կենտրոն, որտեղ, չհաստատված տեղեկությունների համաձայն, տարեկան մինչև 40 կգ պլուտոնիում է արտադրվել։ 80-ական թթ.
Հոկտեմբերի 11-ին լրատվամիջոցները հայտնել են, որ կենտրոնը կարող էր ենթարկվել Լիբանանի հարձակմանը: