«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին վերջերս, սակայն ժամանակի ընթացքում Երևանի և Էր-Ռիադի միջև փոխառնչություններ եղել են, այսինքն՝ հարաբերությունները զրոյական կամ թշնամական բնույթ չեն կրել, նույնիսկ բարձր մակարդակի այցեր են տեղի ունեցել։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ նախագահն առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, քանի որ այն իսլամական աշխարհում առանցքային դերակատարություն ունեցող երկիր է։ Եվ պատահական չէ, որ Էր-Ռիադը ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդողի դերակատարություն ստանձնել, և այս հարցում ինչ-որ առումով մրցակցում է նաև Թուրքիայի հետ, որը ձգտում է իսլամական աշխարհում հեգեմոնի կարգավիճակ ձեռք բերել։

Պատահական չէ, որ 2018 թվականին Ստամբուլում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության արդյունքում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները մեծապես լարվեցին։ Եվ սաուդական իշխանությունները նույնիսկ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումն իրենց երկիր, ինչի արդյունքում թուրքական արտահանումը էականորեն տուժեց։ Եվ հիմա Թուրքիան, հաշվի առնելով լիրայի արժեզրկման բարձր տեմպերը, ներդրումներ բերելու նպատակով ձգտում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Դրա արդյունքում է, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է 5 մլրդ դոլար գումարի ավանդ ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում։ Թուրքիան ձգտում է դառնալ նաև Սաուդյան Արաբիային սպառազինություններ մատակարարող երկրներից մեկը։

Մի քանի ամիս առաջ անօդաչու թռչող սարքեր արտահանող թուրքական «Baykar Technology» ընկերությունը երկու միլիարդ դոլարի պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հետ՝ տեխնոլոգիաներ փոխանցելու և իր առաջադեմ «Akinci» անօդաչու թռչող սարքերը համատեղ արտադրելու համար: Չնայած Անկարան ու Էր-Ռիադը փորձում են համագործակցել որոշ ուղղություններով, սակայն իսլամական աշխարհում թելադրող դիրքերից հանդես գալու հարցում երկու երկրների շահերը բախվում են։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանին ձեռնտու է, որ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները Չինաստանի միջնորդությամբ կարգավորվեցին, քանի որ Իրանը ևս դրական տրամադրված կլինի մեր երկրի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Ու, ընդհանրապես, կարևոր է մեր հարաբերությունները մահմեդական աշխարհի առանցքային երկրի հետ, քանի որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցին ու Հայաստանի հետ իր հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։

Բաքուն, օգտագործելով Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակը, քայլեր է ձեռնարկում հակահայկական բանաձևեր անցկացնելու հարցում։ Ավելին, Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելով հանդերձ՝ Ադրբեջանը ջանքեր է գործադրում իսլամական պետություններին համոզելու համար, թե իբր Հայաստանը ոչնչացնում է մահմեդական հուշարձանները։ Ուստի, կարևոր իսլամական երկրների միջոցով կարելի է թույլ չտալ, որ Ադրբեջանն առաջ մղի կեղծիքների վրա հիմնված իր քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ՝ Սաուդյան Արաբիան ահռելի էներգետիկ ռեսուրսներ ու ֆինանսական հնարավորություններ ունեցող երկիր է, և կարելի է քայլեր ձեռնարկել դեպի Հայաստան ներդրումներ բերելու համար։ Այսինքն, հնարավորություններ կան մշակել այնպիսի նախագծեր, որոնցում Սաուդյան Արաբիան շահագրգռված կլինի գումարներ ներդնելու համար։ Մյուս կողմից էլ՝ այդ երկիրն ահռելի պահանջարկ ունեցող շուկա ունի։

Ըստ այդմ, կարելի է մտածել նաև այդ շուկա մուտք գործելու ուղղությամբ՝ մանավանդ որ այդ երկրում մթերքի մեծ պահանջարկ կա։ Իսկ Հայաստանը գյուղմթերքի արտադրությանը զարկ տալու և իրացնելու խնդիր ունի։ Բացի այդ, կարելի է նաև զբոսաշրջային մեծ հոսքեր բերել Հայաստան, քանի որ Հայաստանի մշակութային ժառանգությունը կարող է հետաքրքրել սաուդցի արաբներին։ Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը, նորարարություններին ու սմարթ քաղաքների կառուցման միջավայրին, որպեսզի իր տնտեսությունը միայն էներգակիրների արտահանումից կախվածության մեջ չընկնի։ Ու կարելի է համագործակցության հիմքեր ստեղծել նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար և քայլեր ձեռնարկել փորձի փոխանակման ուղղությամբ»: