«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հաճախ են մեր քաղաքացիները որոշում Ամանորի տոնական օրերն անցկացնել արտերկրում, ամենամոտ տարբերակը հարևան Վրաստանն է, իսկ եթե վիզա ունես, տարբերակներ գտնելու շրջանակն ընդլայնվում է: Նման որոշման համար որպես առաջին ու հիմնական պատճառ նշվում են «հարմար» գները՝ ի տարբերություն Հայաստանի: Այս կերպ, փաստացի, բավականին շոշափելի գումար դուրս է գալիս երկրից, դանդաղում է ներքին տուրիզմի զարգացումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ մշտապես չի համաձայնում, երբ համեմատվում ենք Վրաստանի հետ և ասում՝ այնտեղ ավելի մատչելի է, իսկ մեզ մոտ թանկ, և դրա համար ենք նախընտրում հանգիստ անցկացնել այնտեղ:

«Շատ ժամանակ մեր համեմատությունը ճիշտ չենք կատարում, չենք համեմատում համեմատելի մեծություններ: Սա և՛ ամանորյա, և՛ ամառային հանգստի փաթեթներին է վերաբերում: Ամառային շրջանում, օրինակ՝ ասում են, թե՝ տեսեք, Բաթումիում և Քոբուլեթիում ավելի մատչելի գներ են, քան Հայաստանում, օրինակ՝ Ծաղկաձորում: Հարց՝ կարելի՞ է Բաթումին և Ծաղկաձորը համեմատել իրար հետ: Դրանք լրիվ տարբեր պրոդուկտներ են, առաջինը ծովային հանգիստ է ենթադրում, երկրորդը՝ տրամագծորեն այլ զբոսաշրջային արդյունք է: Եթե համեմատվում ենք Վրաստանի հետ, գուցե տեղին է մեր Ծաղկաձորը համեմատել համանման պրոդուկտի, օրինակ՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ: Ձմեռային հանգստի, լեռնադահուկային սպորտաձևերով զբաղվելու լավագույն տարբերակ են երկուսն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Համեմատականներ տանելու ֆոնին առաջարկում է երկու երկրների մայրաքաղաքներն իրար հետ համեմատել՝ Երևանն ու Թբիլիսին: «Շատ դեպքերում նաև մեր քաղաքացիները վերցնում են հայաստանյան բարձրակարգ հյուրանոցների գները և համեմատում Վրաստանում գտնվող մի հյուրատան արժեքի հետ, ընդ որում՝ տարբերակներից մեկում, ասենք, տանտերը նույն տանն է բնակվում հյուրերի հետ, սանհանգույցը կարող է տան մեջ չլինել և այլն, և գնի առումով այն ավելի մատչելի է: Սա որպես օրինակ են բերում և ասում՝ Վրաստանում էժան է, իսկ մեզ մոտ թանկ»,-նշում է մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ եթե համեմատենք համեմատելի մեծությունները մեր և հարևան երկրի միջև, կտեսնենք, որ Հայաստանում գներն ավելի թանկ չեն:

Առաջարկում է համաշխարհային առցանց ամրագրման հայտնի համակարգում՝ Booking.com-ում դիտարկել հայկական և վրացական հանգստավայրերը և համեմատել գները, բայց իր՝ արդեն իսկ նախանշած սկզբունքով. երկու հանգստավայրերը պետք է համեմատելի լինեն: Մարդիկ շեշտադրում են՝ Հայաստանում հունվարի 1-ին և հետագա տոնական ու ոչ աշխատանքային օրերին նաև հիմնականում փակ են ժամանցային օբյեկտները, զվարճանքի վայրերը, թանգարանները և այլն, իսկ հետո ավելացնում՝ իսկ արտասահմանում այդպես չէ: «Մենք այդ խնդիրն առաջ էլ ունեինք, հիմա էլ ունենք: Բայց հիմա համեմատած մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջվա հետ, խնդիրը քիչ-քիչ լուծվում է դրական առումով: Հայաստանը գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար նաև ամանորյա տուրիզմի համար, և եթե առաջ անգամ ռեստորաններն ու հանրային սննդի օբյեկտները հունվարի 1-ին հիմնականում փակ էին, ապա հիմա թեկուզ ոչ բոլորը, բայց շատերն աշխատում են: Զվարճանքի ծրագրեր ու միջոցառումներ են անցկացվում, ճիշտ է, քիչ են, բայց կա: Ի պատիվ մեր մասնավոր հատվածի, երբ նա տեսնում է, որ պահանջարկը կա, սկսում է դանդաղորեն, բայց առաջարկ ձևավորել:

Այնպես որ, այո, օրակարգում դեռ ունենք այս խնդիրը, բայց ավելի լավ վիճակում ենք, քան մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջ, զարգացում ունենք: Մեկ օրինակ էլ, ընդ որում՝ ոչ միայն տոնական օրերի մասով: Մեր թանգարանների համար կիրակին և երկուշաբթին հանգստյան օրեր են: Միշտ բարձրացնում ենք այդ հարցը, ինչո՞ւ բոլոր թանգարանները նույն օրը պետք է փակ լինեն: Չենք կարո՞ղ արդյոք մի քիչ ճկուն լինել այս առումով, օրինակ՝ մի քանի թանգարանի դեպքում հանգստյան լինեն կիրակի և երկուշաբթի, մյուսների համար՝ ուրբաթ և շաբաթ օրերը: Նույն օրերին բոլոր թանգարանները փակ չլինեն, որ տուրիստական ընկերությունները փաթեթներ մշակելիս կարողանան բավարարել զբոսաշրջիկների պահանջարկը»,-շեշտում է Ապրեսյանը:

Փորձագետը, վերադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին, ասում է՝ այո, պետք է քայլեր անել, որ մեր երկրում այն էլ ավելի զարգանա: «Դրա համար պետք են նաև օրենսդրական խթաններ, որ մեր քաղաքացիները նախընտրեն Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել: Մեր առաջարկները գրավոր, որպես օրենսդրական նախաձեռնություն, ներկայացրել ենք: Այն նպատակ ունի խրախուսել մեր հայրենակիցներին՝ հանգիստն անցկացնել Հայաստանում: Ունենք սոցփաթեթ, որը բավականին նպաստել է մեր երկրում ներքին տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր ներքին տուրիստական այցելությունների մեջ սոցփաթեթը կազմում է 10-ից 15 տոկոս, բայց այն դրական ազդեցություն է ունեցել ողջ այցելությունների վրա, առնվազն գոնե տեղեկատվական իմաստով: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում կարող եք տեսնել տվյալները, որ 60-ից ավելի ընկերություններից յուրաքանչյուրը, որոնք ներգրավված են սոցփաթեթում, կարգի համաձայն, հանդես են գալիս մոտ 30 փաթեթ-առաջարկներով: Սա լուրջ տեղեկատվական բազա է: Իսկ մեր խնդիրներից մեկը ներքին տուրիզմի զարգացման համար տեղեկատվության պակասն է:Կորոնավիրուսի տարիներին այս առումով զգալի առաջընթաց ունեցանք, երբ միջազգային տուրիզմն ամբողջ աշխարհում «կանգնած» էր, ներքին տուրիզմը զբոսաշրջության պահպանման և վերականգնման գլխավոր միջոցն ու առաջին քայլն էր: Այդ ժամանակ նաև սկսեցինք մեր երկիրն ավելի լավ ճանաչել»,-ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ տեղեկատվական բացը, միևնույնն է, կա, և սա է ներքին տուրիզմի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը: Ապրեսյանն ասում է՝ սոցփաթեթի միջոցով պետությունն իր աշխատողներին հանգստի հնարավորություն է տալիս:

Պետությունը քաղաքացուն կասի՝ եթե որոշեք անձնական միջոցներով ձեր հանգիստը կազմակերպել Հայաստանում, տարվա մեջ մեկ անգամ ձեզ նման հնարավորություն կտանք: Օրինակ՝ մեկ անձի եկամտային հարկը հաշվարկելիս համախառն եկամտից 200 հազար դրամի չափով Հայաստանում հանգստանալու համար ծախսած միջոցները նույնպես կնվազեցնենք: Քաղաքացին իր եկամտից հարկ է վճարում մոտ 23 տոկոս: Կոպիտ հաշվարկով՝ եթե քաղաքացուն 200 հազար դրամի սահմաններում նվազեցում են անում, դրա 23 տոկոսը կազմում է մոտ 46 հազար դրամ, այդքանով քաղաքացու փաթեթի արժեքը նվազեց: Սա բյուջեի եկամուտների վրա էական բացասական ազդեցություն չի ունենա: Այստեղ նվազեցնում են ձեր եկամուտը, բայց երբ, օրինակ՝ Կապանում կամ Ջերմուկում հյուրանոցի համար վճարում եք, այնտեղ եկամուտներ են առաջանում, հարկեր են վճարվելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։