Իսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինՈրոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրավիրում է իրավապահների ուշադրությունըՈւժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինըԵրևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս
Հասարակություն

Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Դեռևս 2003 թ․ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ և հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագները արձանագրվել էին դեռևս 1998 և 2002 թվականներին՝ արժանանալով միջազգային հանրության զայրույթին ու կշտամբանքին։

Սակայն որևէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնել բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երևույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թ․ տեղի ունեցավ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը։

2006 թ․ ադրբեջանական կառավարությունը թույլ չտվեց Եվրոպառլամենտի ներկայացուցիչներին այցելել Ջուղա, ինչը հանցանքը քողարկելու հուսահատ փորձ էր։ Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողությունը՝ հերքելով հայկական ներկայությունը Նախիջևանում անպատմելի ժամանակներից և քրիստոնեական հուշարձանները վերագրելով աղվաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում, եթե աղվանները ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգությունը» և դրա փոխարեն ռազմական հրաձգարան կառուցում։

Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգևոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրա կառուցված են ադրբեջանական հասարակության ու ավտորիտար ռեժիմի հոգևոր ընկալումները։ 2020-2023թթ․ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը հաջորդած մշակութային զտումը ևս գալիս է փաստելու ասվածը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, լինելով ոչ միայն պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնագաղթված հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, այլև այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի հանձնառու, պահանջում է ադրբեջանական իշխանություններից քաղաքական կամք դրսևորել վերջ տալու այն բարբարոսությանը, որն այսօր ընթանում է Լեռնային Ղարաբաղում, պատասխանատվություն կրելու կատարված մշակութային ցեղասպանության համար, ինչը դեպի խաղաղ ու ապահով ապագա տանող միակ ճանապարհն է։

Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ խոսույթը, որովհետև նախկինում արձանագրված կոչերն ու հայտարարությունները մշտապես անտեսվել են միջազգային իրավունքը առավելագույնս ոտնահարող ադրբեջանական վարչակարգի կողմից»: