Պակիստանում ձերբակալել են Ալ-Կաիդայի 97 կողմնակիցների
Պակիստանի իրավապահները ձերբակալել են Ալ-Կաիդա և Լակշար-է-Ջանգվի խմբավորումների 97 կողմնակիցների: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Գրոհայինները ձերբակալվել են Կարաչի քաղաքում: Ահաբեկիչները պատրաստվում էին կազմակերպել Խալիդ Օմար Շեյխի փախուստը բանտից: Նա էր կազմակերպել 2002թ-ին ամերիկացի լրագրող Դենիել Պերլի մահապատիժը:
Տասնյակ ձերբակալվածներ մասնակցել են պակիստանյան ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա հարձակումներին: Նշվում է, որ ձերբակալվածներից երեքը իշխանությունները բնորոշում են որպես գրոհայինների ղեկավարներ: