Արցախը մտքից հանել, նշանակում է նույնը անել Հայաստանի հետ․ Հովհաննես Իշխանյան
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը։
Նրա խոսքով՝ Արցախը մեր մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ. «Այսինքն, եթե մենք համակերպվում ենք, որ Արցախն այլևս չկա, ապա մենք կհամակերպվենք, որ Սյունիքը չկա, կհամակերպվենք, որ Տավուշից տարածքներ տան, Հայաստանը շրջափակման մեջ կվերցնեն ու հայկական պետականությունը կարող ենք չունենալ»։
Ըստ նրա` այդ վիճակին չհասնելու, առհասարակ արցախցիներին կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար պետք է վերացնել նրանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին։
«Այդ խոչընդոտը վերացնելու ճանապարհին, բնականաբար, պետք է Հայաստանում համագործակցության մշակույթ ձևավորվի։ «Հայաքվեն» այդ մշակույթը ձևավորողներից մեկն է»,- ասաց Հովհաննես Իշխանյանը։