«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Գրիգոր Բադալյանը, Դիանա Ասլանյանը եւ Արաքսյա Հովհաննիսյանը
Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օրն է: Մանկական ուռուցքաբանության խնդիրների եւ բուժման առանձնահատկությունների մասին փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը, ուռուցքաբաններ Դիանա Ասլանյանը եւ Արաքսյա Հովհաննիսյանը: