Ուկրաինացիների մոտ 44%-ը կողմ է ՌԴ-ի հետ բանակցելուն և փոխզիջման գնալուն
Ուկրաինացիների կեսից մի փոքր պակասը (44%) հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին, մինչդեռ երկրի արևելքում նրանց կեսից ավելին է, գրում է ուկրաինական Strana.ua-ն՝ վկայակոչելով նոյեմբերյան հարցման արդյունքներին։
Ընդ որում, ուկրաինացիների 48%-ը կողմ է բանակցություններից հրաժարվելուն և ռազմական գործողությունները շարունակելուն։
Ինչպես նշում է Strana.ua-ն, անցած ձմռանը և ամռանը այս տեսակետի կողմնակիցների թիվը կազմել է 60%: