Դեկտեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա Մամիկոն Ասլանյանի գործով նիստը
Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի խոշտանգման ու պատժի ակնհայտ տարրեր պարունակող կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։