Իսրայելը կվերացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր անդամներին ամբողջ աշխարհում. Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար
Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը հայտարարել է, որ Իսրայելը կվերացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր անդամներին ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Բարի հայտարարությունը։
«Կաբինետը մեզ հանձնարարել է վերացնել ՀԱՄԱՍ-ը: Եվ մենք մտադիր ենք դա անել: Բոլորը և ամենուր՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին, Լիբանանում, Թուրքիայում և Քաթարում»,- մեջբերում է թերթը Բարային:
Պարբերականի փոխանցմամբ՝ Բարը նշել է, որ այդ նպատակին հասնելու է նույնիսկ այն դեպքում, եթե դրան հասնելու համար մի քանի տարի պահանջվի։
Բարը նաև խոստովանել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ երկրի հետախուզական ծառայությունը ձախողել է իր առաքելությունը, սակայն վստահեցրել է, որ Շին Բեթն արդեն «դասեր է քաղում» այդ օրվա անհաջողություններից և դրանք կիրառում իր աշխատանքում։