Զարուհի Փոստանջյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ պետք է. Էդմոն Մարուքյան
Փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրակարգով նիստի ժամանակ հարց է հնչեցրել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչը չի բավականացնում Զարուհի Փոստանջյանն առաջադրվել ՄԻՊ թեկնածու, ի՞նչը չի բավականացնում նրան՝ որպես պատգամավոր, պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համար:
«Մի շարք ցույցերի, հրապարակային միջոցառումների ժամանակ, երբ որ վտանգ է եղել մասսայական մարդու իրավունքների ոտնահարումների, Զարուհի Փոստանջյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ պետք է լիներ եւ փորձել է իր ներկայութամբ կանխել մարդու իրավունքների ոտնահարումները եւ իր աջակցություն է ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարման զոհերին»,- ասաց Էդմոն Մարուքյանն ու հիշեցրեց նախորդ տարվա հունվարի Գյումրիի իրադարձությունները, որտեղ Փոստանջյանն ամեն ինչ արել է, որպեսզի ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումներ չլինեն:
Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց, որպեսզի քվեարկեն Զարուհի Փոտանջյանի օգտին:
«Նա ընտրվելուց հետո վայր է դնելու իր քաղաքականա բոլոր պարտականություններն ու պայմանավորվածությունները եւ զբաղվելու է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ իրականացնելով մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»,- ասել է Էդմոն Մարուքյանը: