«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

«Համերի» հետապնդման տեսանյութից մոնտաժվել է ոստիկանների հայհոյանքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի հերոսին՝ 25-ամյա Գեղամ Սահրադյանին, հանրությունը հիշում է որպես «Համերի» վարորդ։ Օրերս նրա կալանքի ժամկետը երկարացվեց եւս մեկ անգամ։ Արդեն հինգերորդ անգամ է երկարացվում նրա կալանքը։ Ամեն անգամ դատարանը նույն պատճառաբանությունն է բերում, որ Գեղամը կարող է դիմել փախուստի, եւ քանի որ նրա արարքը հանրորեն վտանգավոր է, այն ապագայում կանխելու համար միակ միջոցը նրան կալանավորելն է։ Փաստորեն, մարդասպաններն ու թալանչիները, մարդկանց ծեծող-ջարդող-խոշտանգող քննիչներն ու ոստիկաններն ազատության մեջ են, իսկ արարատցի երիտասարդը, որը հոգեկան խնդիրներ ունի եւ դիսպանսերում հաշվառման մեջ է եղել, շուտով մեկ տարին կլրանա, որ կալանավայրում է` միայն այն բանի համար, որ թմրամիջոցի տակ լինելով, վնասել է ոստիկանների գույքը։ 

Հիշեցնենք․ գործը դատարանում է։ Գեղամ Սահրադյանը, ըստ մեղադրանքի, թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, «հասարակության, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, «Hummer» մակնիշի 35 GM 730 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հիշյալ անձանց նկատմամբ գործադրել է բռնություն»։ 

Նրա հայրը՝ Արթուր Սահրադյանը, ցնցող մանրամասներ հայտնեց կալանքի նիստի վերաբերյալ, որոնց տեղեկացել է Գեղամի փաստաբանից։ Պարզվում է՝ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել են նաեւ ոստիկանները, որոնք, ի տարբերություն Գեղամի, նարկոտիկի տակ չեն եղել։ «Համերի» հետապնդման տեսանյութը, որն այն օրերին հանրությանն էր ներկայացվել, մոնտաժված է։ Իրական «բոլոլան» շատ ավելի թունդ է եղել։ Բայց իրավապահները կտրտել են նյութից այն կադրերը, որտեղ լսվում է, թե ինչ հայհոյանքներ են տալիս ոստիկանները Գեղամին, մայր ու հայր են հայհոյում, այնպիսի հիշոցներ են անում, որ երբ դատարանում տեսանյութի ամբողջական տարբերակը` Գեղամի փաստաբանի պնդմամբ, ցուցադրվել է, դատավորն ամոթից գլուխը կախել է։ Բացի դա, կառավարության շենքը հսկող ոստիկաններն ու պարեկները մոտ 40 րոպե կրակ են բացել Գեղամ Սահրադյանի ուղղությամբ։ 

«Իրենց կրծքի վրա դրված տեսախցիկների նյութերն են նայել։ Փաստաբանը դատավորին հարցրել է՝ բա որ սպանեի՞ն, ո՞վ իր փոխարեն լիներ, չէր փախչի։ 40 րոպե շարունակ 13 հաշվարկ մեքենա՝ կրակելով ընկել են հետեւից։ Տեսնես ի՜նչ քֆուրներ են տալիս, այլանդակ քֆուրներ։ Էլ մորդ սենց անեմ, էլ եսիմինչ, լավ ա՝ ես էնտեղ չեմ եղել։ Դատապաշտպանն ասել է տղայիս՝ լավ է պրծել ես գազանների ձեռքից։ Կսպանեին նրանք քեզ»։ 

Գեղամ Սահրադյանը վերջերս փոխել է փաստաբանին։ Նախորդը, որը հանրային պաշտպան էր, համոզում էր Գեղամին ընդունել բոլոր մեղադրանքները եւ սպասել դատավորի ողորմածությանը։ Գեղամ Սահրադյանը հոգեկան ծանր վիճակում է։ Նա երկու պատերազմ է անցել։ 44-օրյա պատերազմի օրերին Ջաբրայիլում 5 զինվորների է հանել շրջափակումից՝ փրկելով նրանց կյանքը։ Իսկ Երեւանում բազմիցս փախել է նարկոդիսպանսերից, հոգեբուժարանից, որտեղ հայրը նրան տեղավորում էր թմրամիջոցներից կախվածության պատճառով։ Նա սուիցիդալ մտքեր ունի։ Հորն ասել է, որ եթե իրեն թողնեն «Նուբարաշենում», «վենա կքցի»։ «Ինչ անեմ՝ չգիտեմ։ Մանավանդ, որ դեղերը էլ չի անում, դեպրեսիայի մեջ ա։ Ախր, նրան բուժել է պետք, գոնե հոգեբուժական բաժանմունքում տեղավորեն»»։