ԲՏԱ նախարարը հետևում է «Հայասաթ-1»-ի՝ տիեզերք արձակմանը
Րոպեներ անց՝ Երևանի ժամանակով 22:18-ին, ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը կարձակվի տիեզերք։ Հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Հայասաթ-1»-ի թռիչքի մեկնարկին ուղիղ հեռարձակմամբ հետևում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցները։