Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործից Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է նրա փաստաբանը՝ Գոռ Վարդանյանը։
«Հ.Գ. Շնորհակալ ենք Դատարանից՝ Դատավոր՝ Հովհաննես Ավագյանից, օբյեկտիվ որոշում կայացնելու համար»,- գրել է նա: