Արցախը գոյություն ունի՝ միավորված Հայաստանի հետ, թե առանց նրա․ Գրիգորի Այվազյան
Մենք պայքարում ենք մեր ազգի համար, որի սահմանը Արցախն է։ Անկախության ճանապարհը գնում է ճանաչման միջոցով։ Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, հասարակական գործիչ Գրիգորի Այվազյանը։
Նա եկել էր մասնակցելու «Միասին» շարժման իրազեկման ակցիային։
Գրիգոր Այվազյանը զարմանում է, որ քիչ մարդ է հավաքվել ու շատերն այդտեղ ներկա չեն։ Նա նկատում է, որ իշխանությունն ուզի, թե չուզի՝ հայրենիքի սահմանն Արցախն է։
Պատմաբանի խոսքով՝ տեղի է ունեցել ցեղասպանություն և այդ ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս։ Գրիգորի Այվազյանը ընդգծում է, որ ժամանակին պետք է լուծվեր ինքնորոշման հարցը։
«Երկրի անկախության ճանապարհը գնում է ճանաչման միջոցով։ Արցախը գոյություն ունի՝ միավորված Հայաստանի հետ, թե առանց նրա»,-ասաց նա։