Շիրակի մարզում. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: