Գազայի վրա հարձակումները վերսկսելու պահից ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել
Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի վրա. Այս մասին, Al Jazeera-ի փոխանցմամբ, հայտնել են անկլավի առողջապահության ոլորտի պաշտոնյաների:
Իսրայելական բանակը տարածում է թռուցիկներ՝ կոչ անելով ռմբակոծվող հարավային Գազայի հատվածներում բնակվող մարդկանց հեռանալ:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում: