Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Մալաթիայում 2017թ-ի ընտրությունների աշխատանքներ է սկսել
Նախօրեին Երևանի փոխքաղաքապետ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանն, ըստ newspress.am-ի տեղեկություններով, Մալաթիա Սեբաստիա համայնքում հավաքել է ՀՀԿ ակտիվին և հորդորել`արդեն իսկ սկսել 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման աշխատանքները:
Մասնավորապես, փոխքաղաքապետը հորդորել է այցելել այն ընտանիքներին, որոնք վաղուց մոռացվել են, նրանց հետ աշխատանքներ տանել, հնարավոր աջակցություն ցուցաբերել: Ի դեպ, փոխքաղաքապետն այնքան էլ գոհ չի եղել Սահմանադրական բարեփոխումների ընթացքում համայնքում կատարված աշխատանքից և ասել է, թե 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու են նոր տեմպով և ավելի ակտիվ: