Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հասարակություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու որոշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։

Հայտարարության մեջ նշված է, թե բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո Ստեփանակերտում ստեղծել «Ղարաբաղի համալսարան»։ Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը. մասնավորապես, ասվում է, որ բարձրագույն կրթության պրակտիկան Լեռնային Ղարաբաղում դադարել է այսպես կոչված «օկուպացիայից» հետո։ «Մինչդեռ հարկ է նկատել, որ 1992թ․ Ստեփանակերտում սկսել է գործել Արցախի պետական համալսարանը, իսկ 2015թ․ Շուշիում գործել է տեխնոլոգիական ինսիտիտուտ։ Այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում գործող նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական բոլոր կրթական հաստատությունների գործունեությունն ընդհատվել է այն պատերազմական գործողությունների հետևանքով, որոնք սանձազերծել է Ադրբեջանը 2020-2023 թթ․։ Ռազմական գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են դպրոցներ, մանկապարտեզներ ու մշակութային հաստատություններ։

Ադրբեջանի նման մշակութասպան քաղաքականությունը նոր չէ, որ սկիզբ է առել։ Մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտման արտակարգ իրողությանն անցնելը, Ադրբեջանն արդեն իսկ 1988-1992 թթ․ ընթացքում բռնությամբ հայաթափել էր ողջ պատմական Գարդմանը, Շիրվանն ու Նախիջևանը՝ հետևապես անհնար դարձնելով այդ տարածքներում հայկական կրթամշակութային բազմադարյա ավանդների շարունակականությունը։ Դեռևս 1864թ․ Բաքվի հայերը հիմնել են Գրիգոր Լուսավորչի անվան ուսումնարան, որտեղ անգամ ֆրանսերեն է դասավանդվել։ 1869թ․ Բաքվում ստեղծվել է հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց։ 1877թ․ հիմնվել է Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց։ 1912թ․ Հայոց կաթողիկոսի հատուկ գրությամբ Շամախու թեմի առաջնորդին կարգադրվել է բացել հայկական ձայնագրության և հոգևոր երաժշտության դպրոց։

Ինչպես նկատում ենք այս ուսումնական հաստատությունները ստեղծվել և գործել են դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջան պետությունն իսկ գոյություն չուներ։ Ուստի դրանք ավելի հին են, քան ադրբեջանական էթնոֆոբ պետական ավանդները։ Հայերն առաջինն են նաև, որ Բաքվում հիմնել են տպարան, տպագրել գրքեր և թերթեր, ուստի, մշակութաստեղծ երևալու Ադրբեջանի բոլոր փորձերն անխուսափելիորեն բախվելու են վանդալիզմի այն իրողություններին, որոնք շարունակաբար տեղի են ունեցել ամենայն հայկականի նկատմամբ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այժմ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ստեղծարար երևալու համար ամենևին պարտադիր չէ ոչնչացնել արդեն իսկ ստեղծվածը։ Սա խորը էթնիկ և կրոնական ռասիզմի դրսևորում է, որով վարակված է ադրբեջանական հասարակությունը շնորհիվ այն համակարգային հակահայկականության քարոզի, որը մի քանի տասնամյակներ վարել է Բաքվի բռնատիրական ռժիմը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ պատմական և քաղաքական ձեռնածությունների պրակտիկային և հաշվի նստել հայկական խորը ներկայության փաստի հետ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ամբողջապես հանձնառու է ոչ միայն հայ փախստականության խնդիրների վերհանմանը, այլև Ադրբեջանի կողմից հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգության մասին բարձրաձայնմանը, միջազգայնացմանը և մեղավորներին պատասխանատվության կոչելուն»,- ասվում է հայտարարության մեջ։