Ձեզ ոչ ոք հաստատ չի ասի` մենք կլինե՞նք ՆԱՏՕ-ում, թե՞ չենք լինի, մենք ուզում ենք, բայց... Զելենսկին կասկածում է, որ Ուկրաինան երբևէ կանդամակցի ՆԱՏՕ-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ Ուկրաինան երբևէ կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նիկոլաև կատարած այցի ժամանակ ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով ազգային անվտանգության ամրապնդման հետագա հեռանկարների մասին հարցին, նա նշել է, որ այդ հարցն առաջնահերթություն է լինելու։ Միաժամանակ Զելենսկին ասել է, որ չգիտի՝ արդյոք երկիրը կմտնի ՆԱՏՕ։ «Մենք հստակ չգիտենք, թե ինչպես կլինի <...> Ձեզ ոչ ոք հաստատ չի ասի: Մենք կլինե՞նք ՆԱՏՕ-ում, թե՞ չենք լինի ՆԱՏՕ-ում: Մենք ուզում ենք, բայց...»,- ասել Զելենսկին տեսանյութում, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։
Միևնույն ժամանակ Զելենսկին ևս մեկ անգամ կրկնել է, որ Կիևը շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի չափանիշները և պետք է ամեն ինչ անի, որպեսզի «ազգային անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա»։