Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, որոնք ունեն տարբեր կարգավիճակներ․ Սիրանուշ Սահակյան
Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, որոնք ունեն տարբեր կարգավիճակներ՝ քաղաքական հետապնդման ենթարկված, քաղաքացիական անձինք ու ռազմագերիներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչ, ովքեր համարվում են քաղբանտարկյալ։ Սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ գերեվարվել է առնվազն 80 քաղաքացիական անձինք ու ռազմագերիներ, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում։ Այս խմբի առնչությամբ տեղաշարժ չկա, 2021-ի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերավարված անձանց»,- ասաց Սահակյանը։