Սուպեր Սաքոն ու Ալեն Սիմոնյանը սրճել են, զբոսնել Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Սուպեր Սաքոն Հայաստանում է։ Հայ ռեփերը զբոսնել է երևանյան փողոցներով, հաճելի ժամանակ անցկացրել։ Ռեփերն այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջի սթորի բաժնում։
Սթորիներից մեկում երևում է, որ նա հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Coffee Time»,- գրել է Սուպեր Սաքոն՝ հրապարակելով Ալեն Սիմոնյանի նկարը, որն ԱԺ նախագահը կիսվել է իր էջում։
Ապա ռեփերը հրապարակել է տեսանյութ՝ որտեղ ինքը և ԱԺ նախագահը զբոսնում են։