Փաշինյանը Լեզվի կոմիտեի նոր նախագահ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել Սիրանուշ Դվոյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Սիրանուշ Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։