Գյումրիում պարեկի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն
Նոյեմբերի 15-ին Գյումրիում պարեկի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ գյումրեցի Գոռ Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել, որ պարեկը հարվածել է իրեն, երեխայի աչքի առաջ ոլորել ձեռքերը։