Գերմանիայի նախագահը կես ժամ կիզիչ արևի տակ սպասել է, որպեսզի Քաթարում իրեն դիմավորեն
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստիպված է եղել մոտ 30 րոպե սպասել ինքնաթիռում քաթարցի դիվանագետների հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle հրատարակությունը:
«Ժամկետից մի փոքր շուտ ժամանելով՝ Շտայնմայերը գրեթե կես ժամ սպասել է կիզիչ արևի տակ Բունդեսվերի Airbus A350 ինքնաթիռի դռան մոտ, մինչև Քաթարի արտգործնախարար Սուլթան բեն Սաադ ալ-Մուրայհին ժամանի՝ ընդունելու Գերմանիայի առաջնորդին»,-հայտնում են լրագրողները:
Նշվում է, որ չնայած հետաձգմանը, Շտայնմայերի հանդիպումը Քատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ տեղի է ունեցել նախատեսված ժամին։ Սակայն միջադեպը դեռևս ստիպել է գերմանացի լրագրողներին մտածել, թե արդյոք Կատարի իշխանությունները «զովացել են» Գերմանիայի նկատմամբ։