Ամերիկյան ֆինանսական օգնության զգալի մասը փաստացի չի հասնում Ուկրաինա. The Washington Post
Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան ֆինանսական օգնության զգալի մասը փաստացի չի հասնում այս երկիր։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։
Հոդվածում նշվում է, որ գումարն ուղղակիորեն չի ուղարկվում Ուկրաինա, այլ օգտագործվում է ԱՄՆ-ում՝ նոր զենքեր արտադրելու կամ այն զենքերը փոխարինելու համար, որոնք ուղարկվել են Ուկրաինայի զինված ուժեր։
Այսպիսով, հեղինակը որպես օրինակ բերում է մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված 68 միլիարդ դոլարի ռազմական և հարակից օգնությունից գրեթե 90%-ը կտրամադրվի ամերիկացիներին:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կիևը կշարունակի մատակարարվել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական զինատեսակներով։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային կտրվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն ներկայիս տարածքները պաշտպանելու, այլև կորցրած տարածքները վերադարձնելու համար։