Ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասին
Քաղաքականություն

ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն

Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու  հետագա համագործակցության ոլորտները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ինչպես Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, դրա հետևանքով բռնի տեղահանվածներին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցերին։

- Պարոն դեսպան, ինչպես գիտեք, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով իր ծննդավայրը, իր տունը: Ադրբեջանը սրանով, ըստ էության, իրականացրել է ԼՂ-ում իր էթնիկ զտման քաղաքականությունը:  Նախ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի, Ադրբեջանի նման վարքագծի վերաբերյալ: Մինչև այս պահը մենք լսել ենք դատապարտող հայտարարություններ, սակայն ԵՄ-ն ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

- Թույլ տվեք հստակ ասել, որ Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների: Քանի որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ծավալուն մեկնաբանություններ է տվել, ես այլ մեկնաբանություն չեմ անի այդ հարցերի վերաբերյալ:

- Ադրբեջանը դեռ 2021-ի մայիսից խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք: Կրկին կխնդրեմ ներկայացնեք այս փաստի առնչությամբ Ձեր դիրքորոշումը: ԵՄ-ն դիվանագիտական մակարդակում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև վերադարձնելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին:

- Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում իրավիճակը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար։ Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

- Պարոն դեսպան, ԵՄ-ն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համար տրամադրում է ևս 5 մլն եվրո մարդասիրական օգնություն: Սակայն ավելի ուշ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար: ԵՄ-ն դիտարկո՞ւմ է լրացուցիչ աջակցության հնարավորություն:

- Մինչ այժմ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին ավելի քան 50 մլն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ աջակցության համար։  Այս աջակցությունը տեղ է հասցվել տարբեր ուղիներով։ Մենք արդեն տրամադրել ենք նյութական աջակցություն և աշխատում ենք հումանիտար ոլորտի գործընկերների հետ՝ դա տեղ հասցնելու համար: Մեր մարդասիրական աջակցությունը հիմնականում ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կացարան, ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ: Փախստականների ավելի քան 60 տոկոսն արդեն օգտվել է մեր աջակցությունից։ Մենք նաև աշխատում ենք Կառավարության հետ՝ տրամադրելու 15 մլն եվրո բյուջետային աջակցության փաթեթը, որի մասին Գրանադայում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը: Փաթեթը կնպաստի Կառավարության բազմապրոֆիլ աջակցությանը՝ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաև փախստականների դրամական աջակցության, սննդի, էներգիայի և ժամանակավոր կացարանի կարիքները: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ Կառավարության հետ մեր ընթացիկ քննարկումների համատեքստում դիտարկվելու է նաև հետագա աջակցության հարցը։ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստան փախած՝ Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի մարդասիրական կարիքները և նրանց ապրուստի միջոցների հարցը հոգալը:

- Հայաստանում գործում է նաև Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ու զեկույց ներկայացնում ԵՄ-ին: Եվրամիությունը մինչև այս պահն ի՞նչ արձանագրումներ է արել այդ զեկույցների հիման վրա, պաշտոնական հայտարարության չենք հանդիպել: Տեսակետներ են հնչում, թե առաքելությունն ուշացած է արձագանքում սահմանային միջադեպերին, ի՞նչ կասեք այս մասին: ԵՄ-ն առաջիկայում նախատեսո՞ւմ է առաքելության անդամների թվի ընդլայնում:

- Հայաստանում ԵՄ առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ` նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, և դրա հիման վրա նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության, հնարավորության դեպքում՝ նաև իշխանությունների միջև վստահության ձևավորմանը: ԵՄ բոլոր քաղաքացիական առաքելություններն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացնում են  ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին: Առաքելության տեղակայումից ի վեր տեղաշարժ է եղել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված, ուստի առաքելությունը հստակորեն կատարում է իր մանդատով ստանձնած պարտավորությունները։ Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա ինչպես վերջերս նշել էր  ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը՝ մենք աշխատում ենք ավելի շատ դիտորդներ ու պարեկային շրջայցեր  տեղակայելու ուղղությամբ: Ավելացնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ իմ ժամանելուց ի վեր, հանդիպել եմ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը։ Տպավորված եմ նրանց արհեստավարժությամբ և նվիրվածությամբ։ Տպավորված եմ նաև հայ բնակչության ջերմ ընդունելությամբ, ինչը շատ բարձր է գնահատվում Եվրամիության կողմից ու նպաստում է առաքելության աշխատանքին։

- Վերջերս Գրանադա այցից հետո Հայաստանի վարչապետը հարցազրույցում նշել էր, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Կարելի՞ է ենթադրել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից զատ կան կամ կլինեն այլ պայմանավորվածություններ ևս:

- Եվ Եվրամիությունը, և Հայաստանը նախևառաջ շահագրգռված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման արագացմամբ, համաձայնագիրը մեծ ներուժ ունի, և համաձայնագրի հիման վրա բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք համաձայնագրի ներուժն ավելի իրացնելու և Հայաստանի քաղաքացիներին ու բիզնեսին ավելի շատ օգուտներ բերելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 26-27-ին Եվրոպական խորհուրդը հրավիրել է ԵՄ բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին` ներկայացնելու տարբերակներ ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում տեղի ունեցավ առաջին քննարկումը՝ համագործակցության տարբեր ոլորտների, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք հայ գործընկերների հետ՝ միասին կանխորոշելու   հետագա համագործակցության ոլորտները: Եվ այդ նպատակով այս շաբաթ Հայաստան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի թիմը ՝մեր հայ գործընկերների հետ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հնարավոր հեռանկարները։ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին կհրավիրի միանալ ԵՄ ԱԳ նախարարների՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ շարունակելու այդ ուղղությամբ քննարկումը։ Այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։  

- Պարոն դեսպան, այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ ԵՄ երկրների դեսպանություններում վիզայի համար օր ամրագրելու դժվարություններ ունեն: Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել:

- Թույլ տվեք շատ հստակ ասել, որ հայերը մեծապես օգտվում են Մուտքի արտոնագրերի  դյուրացման մասին համաձայնագրից,  ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը: Այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք մարտահրավերներին և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Երկու շաբաթ առաջ մենք վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեում շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում արձանագրվեց ձեռք բերված առաջընթացը և հանգամանորեն քննարկվեցին բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է վիզայի տրամադրման համար դիմումների քանակի ավելացմանը, ապա հանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին բարելավել իրենց գործառնական կարողությունները՝ լուծելու վիզայի դիմումների քանակի ավելացման հարցը՝ տրամադրելով ընդունելության համար ավելի շատ ժամանակ: Ուզում եմ հիշեցնել, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննարկել է նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունները ։ Մենք առաջիկայում ակտիվորեն կաշխատենք՝ ուսումնասիրելու նման տարբերակները։