100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը
Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում 100 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, ով դիվանագիտության պատմության մեջ նշանակալի հետք է թողել ամերիկացի քաղաքական գործիչներից։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Նա պատմության մեջ կմնա որպես նշանավոր դիվանագետ, ով հաստատակամորեն և հմտորեն պաշտպանել է իր երկրի շահերը՝ փորձելով, նույնիսկ ներկայիս խելագարության և արևմտյան քաղաքական գործիչների ջախջախման ֆոնին, վերակենդանացնել դիվանագիտությունը և երկխոսությունը»,-այս մասին Telegram-յան ալիքում գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։