«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։

Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է:

Ու թեև Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում.

«Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով և կազմակերպչական աշխատանքներով»։
Նարեկ Նալբանդյանը մեզ հայտնեց նաև, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ամանորյա միջոցառում է անցկացվելու, որին մասնակցելու են հայ հայտնի երգիչներ և երգչուհիներ։

«Միջոցառմանը, որ նախատեսվում է կազմակերպել Ամանորին, երգելու են Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, «Հայաթ Փրոջեքթ»-ը, կարճ ասած՝ մեծ միջոցառում ենք նախատեսում»,- հայտնել է Նալբանդյանը։

Հավելենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։
Հիշեցնենք նաև, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:

Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեև պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։