«Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները»․ Նեթանյահու
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, երբ ավարտվի պատանդներին վերադարձնելու ներկայիս փուլը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է Риа Новости-ն․
«Մենք շատ մեծ հաջողությունների ենք հասել, մեր տասնյակ առևանգվածներ են վերադարձվել։
Վերջին օրերին անընդհատ նույն հարցն եմ լսում՝ արդյո՞ք Իսրայելը կվերադառնա մարտական գործողություններին, երբ մեր առևանգվածները վերադառնան: Ես միանշանակ պատասխանում եմ ՝ այո», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն ընդգծել է՝ Իսրայելը կպայքարի մինչև հաղթական ավարտը։