Ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասին
Քաղաքականություն

Ադրբեջանական թերթը հարձակվում է լոբբինգի վրա վատնված միլիարդների մասին հայտնելու համար․ Սասունյան

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Անցյալ շաբաթ Alpha News հեռուստաընկերությունը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջո Բայդենի իրավասությունը՝ շրջանցելու Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Եթե Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն տա այս օրինագծին, ապա այն կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար, որից հետո այն օրենքի ուժ կստանա: 1992 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ նախագահ Բայդենը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ հոդվածը՝ այդպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրելով Ադրբեջանին։

Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որն այն որակել է որպես հարված հայ-ադրբեջանական հարաբերություններին և չեղարկել իր մասնակցությունը նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնի բանակցություններին երկու երկրների արտգործնախարարների միջև։

Հարցազրույցի ժամանակ ես հայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դեմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիվ խոշոր լոբբիստական ընկերություններ՝ Վաշինգտոնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լոբբիստական ընկերությունների համար։
Ավելացնեմ, որ այս լոբբիստական ընկերությունների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետևաբար, ցանկացած կառավարություն, որը կիմանա նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապես կազատի իր դեսպանին։ Եթե նախագահ Ալիևը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նույնքան պատասխանատու կլինի անօգուտ լոբբիստական ընկերությունների վրա միլիոնավոր դոլարների վատնման համար, որոնք չեն կարողացել համոզել 100-ից գոնե մի սենատորի քվեարկել հօգուտ Ադրբեջանի:

Հարցազրույցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ AzerNews-ը, հրապարակեց ծավալուն հոդված՝ «Կաշառք տալով կոնգրեսականներին, հայկական լոբբին վտանգ է ներկայացնում Երևանի ապագայի համար» վերնագրով, հարձակվելով անձամբ ինձ վրա՝ այն բանի համար, որ հայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վատնել լոբբինգի վրա։ Ահա թե ինչպես են վարվում անամոթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղավոր:

Ամբողջ աշխարհը տեղյակ է Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» և ադրբեջանական փողերի լվացման մասին, որ միլիարդավոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եվրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները և նրա կեղծ նախագահական ընտրությունները արդարացնելու համար:

AzerNews-ն անամոթաբար հայտարարում է, որ «արտերկրում Հայաստանի լոբբիստական կազմակերպությունները միլիոններ, իսկ գուցե միլիարդներ են լցնում կոնգրեսականների գրպանները, ուստի, Արևմուտքից կհնչեն անհիմն և կողմնակալ կարծիքներ ընդդեմ Ադրբեջանի»։

Վերոնշյալ նախադասության մեջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարությունը ոչ մի ամերիկյան լոբբիստական ընկերություն չի վարձել պարզապես այն պատճառով, որ չունի այն հսկայական նավթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, և որոնք վատնում է Վաշինգտոնում լոբբիստական ընկերությունների վրա՝ փոխարենը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպությունները միլիոնավոր, էլ չասած միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկավոր չէ կաշառել որևէ մեկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որևէ մեկին կաշառելու ճշմարտության մեջ համոզելու համար: Միայն այն դեպքում, երբ դու զանգվածային հանցագործություններ ես կատարում, ինչպես բազմիցս անում են Ադրբեջանը և Թուրքիան, պետք է միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ ծախսես քո հանցագործությունները կոծկելու համար:

AzerNews-ն այնուհետև մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրված է մասնակցել գործընկերության որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլորեն անում է հիմա»: Թեև այս նախադասությունը քերականորեն սխալ է կազմված, ադրբեջանցի գրողը կարծես թե ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին: Սա անօգուտ հայտարարություն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդեն կաշառում է օտարերկրյա պաշտոնյաներին։

Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որևէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին և իրավապաշտպաններին, իսկ նրա զինվորները նողկալի ռազմական հանցագործություններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարությունները և գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ և ցեղասպանություն իրագործել հայ բնակչության նկատմամբ։ Ավելին, ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինվորին՝ գլխատելով նրան։ Ալիևը կաշառեց Հունգարիայի կառավարությանը նրան բանտից ազատելու համար, իսկ հետո նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։

Ես շնորհակալ եմ AzerNews-ին՝ Գլենդելում (Կալիֆորնիա) իմ տված հարցազրույցին Բաքվից ուշի ուշով հետևելու և անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Հոդվածագիրը՝ AzerNews-ի գլխավոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնվերօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրույցը գտնելու, այլև այն հայերենից անգլերեն թարգմանելու համար։