Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 15.2°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -6.6°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 3.2°C