Իսրայելն իրականացրեց 2,5 մլն մարդու ցեղասպանություն․ այդ երկրի նախագահը պատմության մեջ կմտնի որպես դահիճ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կողմնակիցները պատմության մեջ կմնան որպես Գազայի դահիճներ։
«Նրանք ցեղասպանություն իրականացրին երկու միլիոն մարդու նկատմամբ։ Գազան դարձրին բացօթյա բանտ՝ զրկելով նրանց սննդից, լույսից ու ջրից։ Այրեցին ու ավերեցին Գազան, կատարեցին ամեն տեսակ վայրագություններ... Նեթանյահուն և նրա կողմնակիցներն արդեն գրել են իրենց անունը պատմության մեջ՝ որպես Գազայի «մսագործներ»»,- ասել է Էրդողանը չորեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալով իշխող կուսակցության հանդիպման ժամանակ։