Ուկրաինայի ԶՈւ-ը դե ֆակտո դառնում են ՆԱՏՕ-ի զորքերի մաս․ ԱԳ նախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դե ֆակտո դառնում են դաշինքի բանակը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք գնալով դառնում ենք ՆԱՏՕ-ի դե ֆակտո զորքերի մի մաս՝ մեր տեխնիկական հնարավորությունների, մոտեցումների և բանակի կառավարման սկզբունքների առումով»,- ասել է Կուլեբան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։