Ֆինլանդիան վաղն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը
Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունը նոտա է ստացել Ֆինլանդիայից նոյեմբերի 30-ի դրությամբ սահմանի վերջին գործող անցակետը փակելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մեր երկիրը պաշտոնապես նոտա է ստացել Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, որով ռուսական կողմին ծանուցում է արվել նոյեմբերի 30-ից ամենահյուսիսային՝ Ռայա-Ջոոսեպպիի անցակետը փակելու՝ ֆիննական իշխանությունների որոշման մասին։ Այսպիսով, բոլոր ռուս-ֆինական անցակետերը փակ կլինեն»,- ասել է Զախարովան։