Ուկրաինայում արդեն ճանաչեցին տիկնիկային կերպարով իրենց նախագահին. Զախարովա
Ինքը՝ Ուկրաինան, վերջապես ճանաչեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տիկնիկային կերպարը։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ուկրաինացի բանակցողների ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարությունները` 2022 թվականին բանակցությունների մասին։
Ավելի վաղ Արախամիան հարցազրույցում ասել էր, որ Բորիս Ջոնսոնը, ով այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր, խրախուսել է Ուկրաինային հրաժարվել Ռուսաստանի հետ խաղաղությունից։
Ավելի վաղ Ուկրաինան նշել էր Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու պայմանները։