Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22.00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:
«Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: