Կողբացու եռահարկ շենքի տանիքից քարերը են պոկվել
Փետրվարի 11-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 50ա շենքի արտաքին երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ 1930-ական թվականներին կառուցված եռահարկ շենքի տանիքից քարերը են պոկվել և թափվել, կան նաև թուլացած քարեր:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են թուլացած քարերը: