«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

«Հայաքվե»-ին դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որի ժամանակ, ինչպես նշում է «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սարգսյանը, նախաձեռնությունը կարողացավ ապահովել հանրային դաշտի լայն ներկայացվածություն: «Ներկա էին խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների ներկայացուցիչներ, «Հայաքվեի» ակտիվի մեծագույն մասը, տարբեր ոլորտների հասարակական գործիչներ, նաև արցախցիներ: Ներկաներն իրենց խոսքն ասացին հաջակցություն «Հայաքվեի»:

Դեկտեմբերի 4-ին կայանալիք քննարկման մասով ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, բայց, բնականաբար, մեր տրամադրվածությունն է գնալ մինչև վերջ և ավելի քան 58 հազար քաղաքացու ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովի հատկապես իշխանական խմբակցության պատգամավորներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Մանրամասնում է, թե ինչու է այս նախաձեռնությունն ուղիղ ժողովրդավարության իմաստով շատ կարևոր: «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունն է, այսինքն՝ այս օրինագծի հեղինակները տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոչ թե պատգամավորները կամ կառավարությունը: Քաղաքական այն ուժը, որի անվան մեջ կա քաղաքացիական բառը և որը հռչակել է քաղաքացու օր, պետք է որ տրամաբանորեն ելներ այն կանխավարկածից, որ քաղաքացիների նախաձեռնությամբ օրինագծի մուտքագրումն ԱԺ առաջնահերթության կարգով պիտի քննարկվի և քվեարկվի դրական:

Բայց հաշվի առնելով իրենց ընդհանուր տրամադրվածությունը, ելույթները, վերջին ամիսներին «Հայաքվեի» դեմ տարած ուղղորդված արշավը, թե իբր «Հայաքվեն» պատերազմ է բերելու, առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք: Չենք բացառում, ավելի ճիշտ՝ հակված ենք նրան, որ իրենք, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտան մեր օրինագծին: Բայց նույնիսկ դրանից հետո այդ օրինագիծը մտնելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ և այդտեղ արդեն անվանական քվեարկությամբ երևալու է, թե ով ով է: ՔՊ-ական պատգամավորներից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրելու իր քվեարկության համար, քանի որ մի բան է երկրի փաստացի ղեկավարի կողմից ասված քաղաքական արտահայտությունը, թե ինքը ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում, մեկ այլ բան է խորհրդարանական երկրի քաղաքական մեծամասնության պատգամավորներից յուրաքանչյուրի վարքը, ընդ որում՝ քվեարկությունը բաց է և անվանական:

Բոլոր նրանք, ովքեր «Հայաքվեի» նախագծին դեմ են քվեարկելու, մեղսակից են դառնալու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, ցեղասպանությանը:«Հայաքվեին» դեմ քվեարկելը մենք նույնականացնում ենք նոր կապիտուլ յացիային կողմ քվեարկելուն: Այս երկուսի միջև հավասարության նշան ենք դնում»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: