Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը:
«Նոյեմբերի 26-ին մեր մարդասիրական օգնության շարասյունները հասան Գազայի հյուսիսային շրջաններ»,- ասվում է գործակալության «X» սոցիալական ցանցում: