Պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է հարվածել Ղրիմին. 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է տեղի ունեցել Ղրիմում, ՌԻԱ Նովոստիին ասել է Հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ նմանատիպ փոթորիկ Բալակլավան պատել է 1854 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ղրիմի պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ խորտակվել է ավելի քան 30 նավ:
Վիլֆանդի խոսքով՝ Ռուսաստանի հարավում ամենադժվարը կլինի երկուշաբթին, միաժամանակ վատ եղանակ, տեղումները և ուժեղ քամիները կտևեն մինչև չորեքշաբթի։
«Մինչև չորեքշաբթի դեռ շատ անհանգիստ իրավիճակ կլինի, Սև ծովի ափին քամին վայրկյանում կհասնի 26 մետրի, Ղրիմում՝ 25 մետր վայրկյանում, բայց դա արդեն 40մետր/վայրկյան չէ»,- ասել է Հիդրոմետկենտրոնի ղեկավարը։ Այսօր միջերկրածովյան ցիկլոնը Ղրիմ է բերել փոթորկոտ եղանակ՝ անձրևներով և փոթորիկ քամիներով։ Մարզում ծառեր են տապալվել, գազատարները վնասվել են, ծովում ուժեղ փոթորիկ է, ափամերձ տարածքները հեղեղվել են ալիքներով։ Հանրապետությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, մարդկանց տարհանում են հեղեղված տներից։ Սևաստոպոլում երկուշաբթի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր սոցիալական ոլորտի աշխատողների համար, իսկ Ղրիմում՝ բոլորի համար։
Աղետից հետո հանրապետությունում գրանցվել է մեկ մահվան դեպք: Երեք մարդ վիրավորվել է Սևաստոպոլում, յոթը՝ Եվպատորիայում։
Ընդհանուր առմամբ, Ղրիմում առանց էլեկտրականության է մնացել գրեթե 400 հազար բնակիչ։ Մի քանի մունիցիպալիտետներում արտակարգ դրություն է հայտարարվել։