Հաջորդ տարվանից նախատեսվում է մեկնարկել մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. քաղաքապետարան
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ամբողջական փաթեթը համալիր փորձաքննության փուլում է:
Տիգրան Ավինյանը հանձնարարել է նախագիծն այս տարի դնել մրցույթի, որպեսզի հաջորդ տարվանից մեկնարկեն շինարարական աշխատանքները: