Սիրիայում թուրքական հետախուզությունը վնասազերծել է PKK-ի առաջնորդներից մեկին
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Սիրիայի հյուսիսում չեզոքացրել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից մեկին՝ Մութլու Քաջարին։ Այս մասին հայտնում է Anadolu պետական գործակալությունը՝ հղում անելով թուրքական անվտանգության կառույցների աղբյուրներին։
«Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության հատուկ գործողության արդյունքում Սիրիայի հյուսիսում վնասազերծվել է PKK/YPG ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Մութլու Քաջարը, որը հայտնի է «Karker» ծածկանունով»,- հաղորդում է գործակալությունը։